Էլեոնորա Ռուզվելտը ծնվել է 1884թ.-ի հոկտեմբերի 11-ին Նյու-Յորքում: Ութ տարեկանում կորցնում է մորը, տեղափոխվում տատիկի մոտ: Տատը թոռնուհուն լավ դաստիարակություն է տալիս: Էլեոնորան սովորում է ձիավարություն, պար, երգ ու երաժշտություն, ուսումնասիրում է գրականություն:
1899թ. տատիկը 15-ամյա թոռնուհուն ուղարկում է Լոնդոնի՝ կանացի բարձրագույն «Էլլենսվուդ» դպրոց: Այստեղ նա սովորում է քաղաքական և կրոնական հանդուրժողականություն, ինչպես նաև գեղեցիկ հագնվելու և դիմահարդարվելու կանոնները:18 տարեկանում վերադառնում է տուն:
Երբեմն ընտանեկան երեկոներին հանդիպում է հեռավոր ազգական Ֆրանկլինին, ով հետաքրքրվում էր Էլեոնորայով: 1903թ.-ին Ֆրանկլինը նրան ամուսնության առաջարկություն է անում:
Էլեոնորան իր առաջին տիկնոջ կարգավճակն օգտագործում է Ռուզվելտի Նոր քաղաքական կուրսի և այլ ռեֆորմների պրոպագանդայի համար, իսկ արդյունքում ՝ Քաղաքացիական իրավունքի գաղափարական շարժման համար:
Ամուսնու մահից հետո նա հանդես է գալիս որպես հրապարակախոս, գրող և իրավապաշտպան, մասնակցում է ՄԱԿ-ի կազմավորմանը և նախագահում է Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիայի մշակման կոմիտեն: Գարրի Տրումենը նրան անվանել է «ամբողջ աշխարհի Առաջին տիկին»:
Էլեոնորա Ռուզվելտը մահացել է 1962թ.-ի նոյեմբերի 7-ին: