Մշակույթ 

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկա է գտնվել Աբու Դաբիի Հայկական մշակութային ընկերակցության 20 ամյա գործունեությանը նվիրված գրքի շնորհանդեսին

Ս. թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկա է գտնվել «Հուշամատեան Ապու Տապիի Հայկական մշակութային ընկերակցութեան» գրքի շնորհանդեսին, որը ներկայացնում է 1990 թվականին Աբու Դաբիում հիմնադրված ընկերակցության պատմությունը:


20 ամյա բեղմնավոր գործունեության ընթացքում կազմակերպությունը կարողացել է հայ մշակույթը տարածել, արժևորել մի երկրում, որտեղ չկար ավանդական սփյուռք ու հայկական հետքեր: Դեռևս 1997 թվականին սկիզբ առավ ընկերակցության համագործակցությունը Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության (ԱՕԿՍ) հետ ոչ միայն ծնունդ տվեց բազմաթիվ արժեքավոր մշակութային ձեռնարկների, այլև հայրենիքի հետ մշակութային ակտիվ հարաբերություններ զարգացնելու սկիզբը դարձավ:


ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շնորհավորեց ընկերակցության անդամներին. «Հայկական մշակութային ընկերակցությունը հիմնած նվիրյալները կերտեցին հայ մշակույթի իրենց պատմությունը, նրանց շնորհիվ է, որ այդ տարիների ընթացքում հաջողվեց Արաբական Միացյալ Էմիրություններում ներկայացնել Հայաստանի ստեղծագործական լավագույն խմբերին, մտավորականներին: Ընկերակցությունը կրթաթոշակներ էր տալիս արվեստի բուհերի ուսանողներին, տաղանդավոր ու ծնողազուրկ երեխաներին: Ճիշտ է, այսօր Աբու Դաբիի Հայկական մշակութային ընկերացությունը չի գործում, բայց չեմ ցանկանում վերջակետ դնել, այլ` բազմակետ: Այն հիմնած նվիրյալները մեր կողքին են և նրանք դեռ կարող են շարունակել տարիներ առաջ սկսած ազգանվեր գործը»: 

Նույն շարքից