Մշակույթ 

Օրվա ծնունդը. Մարգարետ Թետչեր

Մարգարետ Թետչեր  հոկտեմբերի 13, 1925, Գրենթեմ, Լինքոլնշիր, Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետը (1979-1990), պահպանողական կուսակցության առաջնորդ (1975-1990), բարոնուհի (1992)։ Հայտնի է որպես «երկաթյա տիկին»։ Առաջին և դեռևս միակ կինը, ով զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։


1950 թվականին Թետչերն ավարտել է Օքսֆորդի համալսարանի բնագիտության ֆակուլտետը։ Եղել է Օքսֆորդի համալսարանի պահպանողական կուսակցության ասոցիացիայի առաջին կին նախագահը։ 1951 թվականին ամուսնացել է ձեռնարկատեր Դենիս Թետչերի հետ։ 1954 թվականին ստացել է փաստաբանի վկայական։ 1959 թվականին ընտրվել է Համայնքների պալատի պատգամավոր։ 1961-1964 թվականներին եղել է սոցիալական ապահովության նախարար։


1970-1974 թվականներին Մարգարետ Թեթչերը եղել է կրթության և գիտության նախարար Էդվարդ Հիթիկառավարությունում։ Պահպանողական կուսակցության նոր ղեկավարի ընտրություններում 1975 թվականին հաղթեց Հիթին, և դարձավ խորհրդանական ընդդիմության ղեկավարը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի հիմնական կուսակցություններից մեկը ղեկավարած առաջին կինը: 1979 թվականի համընդհանուր ընտրություններում պահպանողական կուսակցության հաղթանակից հետո Մարգարեթ Թետչերը դարձավ վարչապետ:


Լինելով կառավարության ղեկավար՝ կատարեց քաղաքական և տնտեսական բարեփոխումներ չեղարկելու այն ամենը, ինչ նա համարում էր երկրի անկման պատճառ: Նրա քաղաքական փիլիսոփայությունը և տնտեսական քաղաքականությունը հիմնվում էին հիմնականում ֆինանսական համակարգի վերակարգավորման վրա, ճկունաշխատաշուկայի ապահովմանը, պետական ձեռնարկությունների մասնավորեցմանը և արհմիությունների ազդեցության թուլացմանը:


Թետչերի ամենաբարձր հանրաճանաչությունը սկսեց անկում ապրել նրա իշխանության առաջին տարիներին անկման և անաշխատության բարձր մակարդակի համար, բայց կրկին բարձրացավ 1982 թվականիՖոլկլենդյան պատերազմի և տնտեսական աճի ժամանակ, որը հանգեցրեց 1983 թվականին նրա վերընտրմանը:


Երրորդ անգամ Թետչերը վերընտրվեց 1987 թվականին, բայց լրացուցիչ հարկի (poll tax) մասին օրենքը և Եվրոպական միությունում Բրիտանիայի դերի մասին հայացքները նրա կառավարության անդամների շրջանակներում տարածված չէին: Երբ Մայքլ Հեզելթայնը վիճարկեց կուսակցությունում նրա առաջնորդ լինելը, Թետչերը հարկադրված էր հրաժարական տալ վարչապետի և կուսակցության ղեկավարի պաշտոնից:


Պառլամենտի անդամ Ֆինչլիից 1959-1992 թվականներին, Համայնքների պալատից հեռանալուց հետո ցմահ ստացավպերի կոչում և բարոնուհու տիտղոս:

Նույն շարքից