Մշակույթ 

Վիկինգների գանձերը հայտնաբերվել են Շոտլանդիայում

Շոտլանդիայում հայտնաբերվել է վիկինգների գանձարան, որում կա ավելի քան 100 իր՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հայտնաբերված իրերի թվում են՝ արծաթե ձուլվածքներ, ապարանջաններ, արծաթե խաչ, որոնք պատկանում են 9-րդ կամ 10-րդ դարերին:

Իրերի մեծ մասը Սկանդինավիայից, Կենտրոնական Եվրոպայից ու Իռլանդիայից են:

Հնագետները պնդում են, որ դա երկրի պատմության մեջ առավել նշանակալից գտածոներից է:

Տեղը, որտեղից հայտնաբերվել են գանձերը, չի հաղորդվում:

Նույն շարքից