Մշակույթ 

Երևանում ընթանում է քաղաքների պլանավորման և բնակարանային տնտեսության խնդիրներով երկօրյա միջազգային աշխատաժողովը

Երևանում ընթանում է քաղաքների պլանավորման, բնակարանային տնտեսության, էներգաարդյունավետության և աղետների ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացման խնդիրների շուրջ երկօրյա աշխատաժողովը: Այն կազմակերպվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության և ՄԱԿ-ի համատեղ ջանքերով:


Առաջին օրը հնչել են զեկույցներ` համայնքների տարածական պլանավորման, կառույցների սեյսմակայունության, ՀՀ գեոտեղեկատվական համակարգի, բնակարանային քաղաքականության, բազմաբնակարան շենքերի կառավարման և այլ հարցերի շուրջ:


Աշխատաժողովի երկրորդ օրը նախատեսվում են զեկույցներ բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության բարձրացման ֆինանսավորման մեխանիզմների, էներգաարդյունավետության պլանավորման, համատիրությունների կարողությունների զարգացման, ինչպես նաև այս համատեքստում Երևանում իրականացվող ծրագրերի և այլ խնդիրների վերաբերյալ:


Երկրորդ օրը զեկույցներով հանդես կգան քաղաքաշինության նախարարի տեղակալը, Երևանի գլխավոր ճարտարապետը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի, Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկի Երևանյան գրասենյակի, Հաբիթաթ ֆոր Հյումանիթի հայաստանյան հիմնադրամի և այլ միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:


 

Հոկտեմբերի 14-ին ժամը 12.20-ին Անի-Պլազա հյուրանոցի Անի սրահում (2-րդ հարկ) աշխատաժողովի կազմակերպիչները կպատասխանեն լրատվամիջոցներին հետաքրքրող հարցերին: 

Նույն շարքից