Թբիլիսիում անհայտ անձինք ավերել են Սբ.Վարվառա ուղղափառ եկեղեցին, որը գտնվում է Մոսկովյան պողոտայում: Այդ մասին հոկտեմբերի 14-ին հաղորդել Է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ անհայտ անձինք ներխուժել են եկեղեցի, վնասել սրբապատկերներն ու խաչերը եւ թաքնվել միջադեպի վայրից:
Ներկայում տեղում աշխատում են քրեագետները եւ կինոլոգները: Վրաստանի ՆԳ նախարարությունը եւ Պատրիարքարանը առայժմ մեկնաբանություններ չեն արել ԶԼՄ-ների համար:
Թբիլիսիի արվարձանում գտնվող Սբ.Վարվառա հին եկեղեցին հրաշագործ Է համարվում. այստեղ աղոթելու են գալիս այն կանայք, ովքեր ցանկանում են երեխա ունենալ, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: