Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի համերգին: Նախագահ Սահակյանը նշել է, որ Մոնսերատ Կաբալյեն արդեն իր ուրույն տեղն է զբաղեցնում Արցախի կյանքում եւ շոշափելի ներդրում ունի հանրապետության մշակույթի զարգացման գործում` ընդգծելով, որ դա անկեղծ բարեկամության եւ մարդասիրության լավագույն դրսեւորում է:
Միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից: