1814 թ-ի հոկտեմբերի 15-ին ծնվել է հայտնի ռուս գրող Միխայիլ Լերմոնտովը։ Նրա մայրը մահացել է երիտասարդ՝ 21 տարեկան հասակում, հայրը եղել է սպա և փոքրիկ տղայի դաստիարակությամբ զբաղվել է տատիկը՝ Ե.Արսենևան։ Լերմոնտովի մանկությունը անցել է տատիկի կալվածքում, նա ստացել է հոյակապ տնային կրթություն՝ ուսանել երաժշտություն, նկարչություն, սովորել է գերմաներեն և ֆրանսերեն ։ Հետո Միխայիլը տատիկի հետ տեղափոխվել է Մոսկվա, որտեղ նա սկսել է սովորել համալսարանում։ Արդեն իսկ ուսանողական տարիներից նա գրել է բանաստեղծություններ։ Տպագրվել է «Սովրեմեննիկ», «Լիտերատուրնայա գազետա» հրատարակչություններում։
Երիտասարդ բանաստեղծը նաև ստացել է զինվորական կրթություն։ Նա շրջագայել է տարբեր քաղաքներում, հաճախ այցելել Կովկասը, որոշ ժամանակ բնակվելՍանկտ Պետերբուրգում։ Զինվորական ծառայությունը անցկացրել է հենց Կովկասում։
1841-ին Պետերբուրգից վերադառնալիս Կովկաս ճանապարհին վատառողջության պատճառով կանգ է առնում Պյատիգորսկ քաղաքում, որտեղ հանդիպում է իր նախկին դասարանցուն՝ Մարտինովին։ Նրանց մեջ տեղի է ունենում բանավեճ, որի արդյունքում հուլիսի 15-ին նրանք միմյանց հրավիրում են մենամարտի. Լերմոնտովը չի կրակում ուղիղ, թեպետ հիանալի տիրապետում էր զենքին, Մարտինովը կրակում է Լերմոնտովին, վիրավորում և սպանում նրան։
Լերմոնտովը թողել է հիանալի գրական ժառանգություն, որով կարող է հպարտանալ ռուս ազգը։