Ռուսաստանը ուղղաթիռներ կտեղափոխի Տաջիկստանի 201-րդ ռազմաբազա։ Այս մասին հայտնել է ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի պաշտոնական ներկայացուցիչ Յարոսլավ Ռոշուպկինը։
«Ձեւավորված ավիախումբը կտեղակայվի Տաջիկստանի Գիսարի շրջանում՝ Դուշանբեից 30 կմ հեռավորության վրա գտնվող Այնի օդանավակայանում»,- հայտնել է Ռոշուպկինը։
Նրա խոսքով՝ ստորաբաժանման կազմում ընդգրկված են Մի-24Պ հարվածային ուղղաթիռներ և մարտական-ուղեւորատար Մի-8ՄՏՎ ուղղաթիռներ։