Մշակույթ 

Օրվա ծնունդը. Էմինեմ

analitik.am

Ամերիկացի ռեփեր, դերասան, երգահան և երգի պրոդյուսեր Էմինեմը ծնվել է որպես Մարշալ Բրյուս Մատտերս Գ 1972 թվականի հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Սենտ Ժոզեֆ քաղաքում։ Նա ընտանիքի միակ զավակն է։

Նրա հայրը լքել է ընտանիքը երբ Էմինեմը 18 ամսական է եղել, և նա մեծացել է բացառապես չքավորության մեջ։ 12 տարեկանում քաղաքից քաղաք տեղափոխվելով մոր հետ միասին հաստատվում են Միչիգան նահանգի Ուորրեն քաղաքում, որը Դետրոյթի արվարձան է։ Էմինեմը հետաքրքրված էր Հիպ Հոպ-ով և 14 տարեկանում միանում է Bassmint Productions կոչվող խմբին, և նրանք թողարկում են Steppin’ Onto The Scene առաջին երգը ։ Այնուհետև խումբը անվանափոխվում է դառնալով՝ Soul Intent: 1995 նրանք թողարկում են իրենց Fuckin’ Backstabber կոչվող առաջին սինգլը։

17 տարեկանում նա դուրս շպրտվեց դպրոցից։

13 Գրեմմի մրցանակի հաղթող է։ Ամբողջ աշխարհում վաճառվել է նրա ալբոմների մոտավորապես 86.5 միլիոն օրինակ, ինչը Էմինեմին դարձնում է 2000-ական թվականների սկզբի ամենավաճառվող երգիչներից և բոլոր ժամանակների ամենահանրաճանաչ ռեպերներից մեկը։

Էմինեմին բացահայտել է է ռեպեր և պրոդյուսեր Dr. Dre-ն։

Նույն շարքից