Հռոմի պապ Ֆրանցիսկոսը թույլ է տվել Porsche ընկերությանը վարձակալել Սիքստինյան կապելան կորպորատիվ միջոցառում անցկացնելու համար, որի ընթացքում կկայանա նաև բարեգործական համերգ։ Միջոցառումից ստացված բոլոր միջոցները կբաժանվեն աղքատներին և անօթևաններին, գրում է Газета-ն։
Համերգին ներկա կլինի մոտ 40 մարդ։ Թե հատկապես որքան գումար կփոխանցվի Վատիկանին վարձակալության համար, չի նշվում։
Porsche Travel Club-ի պաշտոնական կայքում տեղեկություն է տեղադրված Հռոմում 5-օրյա ուղևորության մասին, որի ընթացքում զբոսաշրջիկներին առաջարկվում է մասնակցել միջոցառմանը 5.000 եվրոյի դիմաց։