Ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթը, որը 2015թ. սեպտեմբերին Նյու Յորքում Նորաձևության շաբաթում ներկայացրել է հագուստի իր նոր հավաքածուն, խոստովանել է, որ իրեն անհարմարավետ է զգում ֆեշն-ինդուստրիայի համասեռամոլ միջավայրում: Այս մասին Ուեսթն ասել է SHOWstudio-ին տված հարցազրույցում, փոխանցում է Lenta.ru-ն:
Երաժշտի խոսքով՝ նրան պրոֆեսիոնալ առումով հալածում են ավանդական սեքսուալ կողմնորոշման պատճառով:
38-ամյա Քանյեն նշել է, որ իր հետերոսեքսուալությունը խոչընդոտ է դարձել նորաձևության աշխարհում աշխատանքի համար:
«Եթե մարդուն հաջողվել է կոտրել կարծրատիպը, նա կարող է մեծ պրոֆեսիոնալ դառնալ»,- ասել է Քանյեն: Նա նշել է, որ սևամորթ մշակույթն ավանդաբար համարվում է հոմոֆոբ:
Քանյե Ուեսթը նշել է, որ իրեն համարում է յուրատեսակ պիոներ նորաձևության աշխարհում՝ կապված իր հետերոսեքսուալության հետ: Նրա խոսքով՝ ինքը հպարտ է դրանով և կշարունակի պայքարել նորաձևության աշխարհում իրավահավասարության համար: