Մշակույթ 

Մահացել է հայտնի դիզայներ Օսկար դե լա Ռենտան

 

ԱՄՆ-ում 83 տարեկան հասակում մահացել է հագուստի հայտնի դիզայներ Օսկար դե լա Ռենտան, մահվան պատճառները հայտնի չեն, գրում է lenta.ru-ն:

2006 թվականին բժիշկնեըր դիզայների մոտ քաղցկեղ էին ախտորոշել, սակայն 2013 թվականին նա հայտարարել էր, որ ամբողջությամբ բուժվել է:

Դե լա Ռենտան ծնվել է 1932 թվականին Դոմինիկյան Հանրապետությունում: 28 տարեկանում նա ստեղծել է երեկոյան զգեստ իր ծանոթի՝ Իսպանիայում ԱՄՆ-ի դեսպանի աղջկա համար: Այդ զգեստով աղջկա լուսանկարը հրապարակվել է Life ամսագրի շապիկին, ինչից հետո դե լա Ռենտային ընդունել են աշխատանքի Balenciaga իսպանական նորաձևության տուն:

Շուտով դե լա Ռենտան տեղափոխվել է Փարիզ, որտեղ ընդունվել է աշխատանքի Lanvin նորաձևության տանը, իսկ 1963 թվականին մեկնել ԱՄՆ, որտեղ երկու տարի անց բացել է սեփական նորաձևության տունը:

Դե լա Ռենտայի հաճախորդների թվում են եղել ԱՄՆ առաջին տիկինները՝ Նենսի Ռեյգանը, Հիլարի Քլինտոնը և Լորա Բուշը: Նրա վերջին աշխատանքը դարձել է Ջորջ Քլունիի հարսնացու Ամալ Ալամուդինի հարսանեկան զգեստը:

Նույն շարքից