Մշակույթ 

Օրվա ծնունդը. Ալֆրեդ Նոբելը

1833 թվականի հոկտեմբերի 21-ին Ստոկհոլմում ծնվել է շվեդ գիտնական, քիմիկոս, դինամիտի և այլ պայթուցիկ նյութերի գյուտարար Ալֆրեդ Բերնխարդ Նոբելը: Գիտնականի մանկական տարիներն անցել են Ռուսաստանում, սակայն շուտով վերջինիս ընտանիքը սնանկացել  և վերադարձել է Շվեդիա:



1850-ականներին Նոբելը հայտնագործում է նիտրոգլիցերինով հատուկ բաղադրություն, որը 1867-ին արտոնագրում է որպես «Դինամիտ»: Ֆրանսիական իշխանությունների թույլտվությամբ հիմնում է դինամիտ արտադրող ձեռնարկություն, իսկ ավելի ուշ՝ մեծ ֆաբրիկաներ Գերմանիայում և Անգլիայում: 


1876-ին Նոբելը հանդիպում և սիրահարվում է Սոֆի Գեսսին. որոշ ժամանակ անց նրանք տեղափոխվում են Փարիզ:



1888-ին Նոբելի մահվան մասին թերթում սխալ տեղեկություն է տպագրվում, որը շատ լուրջ ազդեցություն է թողնում նրա վրա: Երբ նրա մասին գրում են «արյունոտ միլիոնատերը», «դինամիտի արքա» և կպցնում տարբեր վատ պիտակներ, նա որոշում է այնպես անել որ մարդկանց հիշողության մեջ չմնա որպես «սրիկա»:


1895-ի նոյեմբերի 27-ին Նոբելը կտակ է կազմում, որի համաձայն` Ստոկհոլմի թագավորական ԳԱ, Կարոլինայի թագավորական բժշկավիրաբուժական ինստիտուտը, Շվեդական ակադեմիան, ինչպես նաև Նորվեգական պառլամենտի նոբելյան կոմիտեն մեկ անգամ մրցանակ շնորհի այն մարդկանց, ովքեր զգալի ներդրում կունենան գիտության մեջ: Եվ նա իր մեծ կարողությունը կտակում է այդ մրցանակի ֆոնդի համար:

Ալֆրեդ Նոբելը մահացել է 1896-ի դեկտեմբերի 10-ին, Իտալիայում:

Նույն շարքից