Մշակույթ 

Օրվա ծնունդը. Մկրտիչ Փորթուգալյան

Մկրտիչ Փորթուգալյան, (հոկտեմբերի 21 1848, Կ. Պոլիս - 1921, Մարսել), գաղափարախոս և հայ ազատագրական անկառու գործիչ։ Եղել է հայկական առաջին կուսակցություններից մեկի` «Արմենականների» հիմնադիրներից, պոետ, հրապարակախոս։ Կողմնակից է եղել պարտիզանական շարժման։ Արևմտյան Հայաստանում գործել է Վանքաղաքում։

Արմենական կազմակերպություն, Արմենականներ - ազգային-ազատագրական կազմակերպություն, առաջին քաղաքական կուսակցությունը հայ իրականության մեջ։ Հիմնել են 1885 թվականին Վանում, Մ. Փորթուգալյանը և նրա «Արմենիա» (Մարսել) թերթի (այստեղից էլ՝ կազմակերպության անվանումը) գաղափարակիցներ Մկրտիչ Ավետիսյանը, Գրիգորիս Թերլեմեզյանը, Ռուբեն Շատվորյանը, Գրիգոր Աճեմյանը և ուրիշներ:

«Արմենական կազմակերպության» նպատակն էր՝
հեղափոխությամբ Թուրքիայի հայ ժողովրդյան համար իրավունք ձեռք բերել, ինքզինք ազատորեն կառավարելու, որով միայն կարող կլինի իբրև մարդ ապրելու միջոցներ գիտնալ և զանոնք գործադրել ժամանակի պահանջմամբց համեմատ:

Այդ նպատակին հասնելու համար կազմակերպությունը պետք է ներքին ուժ գոյացներ՝ միավորելով միևնույն գաղափարին ծառայող հայ հայրենասերներին, ժողովրդին արթնացներ հեղափոխական գրականությամբ, կազմակերպեր և զենքի ու կարգապահության վարժեցներ, նախապատրաստեր ինքնապաշտպանության, զենք հայթայթեր, զինված խմբեր ստեղծեր և ընդհանուր շարժում առաջ բերեր, մանավանդ, երբ արտաքին հանգամանքները նպաստավոր կհամարվեին։ Թեև արմենականների ծրագրի հիմքում ընկած էր Արևմտյան Հայաստանի ազատագրման և անկախության գաղափարը, այդ ծրագիրը դեռևս հեղհեղուկ էր, իսկ նրա կազմողները հստակ պատկերացում չունեին ապագա Հայաստանի սոցիալ-քաղաքական հարաբերությունների ու նրա ազատագրման ուղիների մասին։ Քաջածանոթ լինելով Արևմտյան Հայաստանի իրադրությանը՝ արմենակյանները որդեգրել էին զուսպ ու շրջահայաց գործելակերպ սուլթանական Թուրքիայի ցեղասպան քաղաքականության դեմ։
Իր ժամանակի պատմական պայմաններում «Արմենական կազմակերպության» գործունեությունը առաջադիմական էր և արտահայտում էր լայն խավերի շահերը։
«Արմենական կազմակերպություն»-ը մասնաճյուղեր ու խմբեր ուներ Վանում, Մուշում, Բիթլիսում, Կոստանդնուպոլսում, ինչպես նաև Թավրիզում, Սալմաստում, Խոյում, Ուրմիայում, Թիֆլիսում, Բուլղարիայում։
Արմենակյանները գործուն մասնակցություն ունեցան Վանի 1896 և 1915 թվականների ինքնապաշտպանական կռիվներին։ 1921 թվականի հոկտեմբերին «Արմենական կազմակերպություն»-ը «Վերակազմյալ հնչակյանների» (Ազատական կուսակցություն) և ռամկավարների («Սահմանադիր ռամկավար կուսակցություն») հետ միավորվեց «Ռամկավար ազատական կուսակցության» մեջ։

Նույն շարքից