Մշակույթ 

Մահացել է Ալֆրեդ Վերտհայմերը

Մահացել է ռոքնռոլի լեգենդ Էլվիս Փրեսլիի վաղ շրջանի ֆոտոդիմանկարների հեղինակ Ալֆրեդ Վերտհայմերը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Billboard-ին:

 

1956 թվականին 26-ամյա Վերտհայմերը նյույորքյան RCA Victor Records լեյբլից այդ ժամանակ դեռ անհայտ 21-ամյա Փրեսլիին նկարելու պատվեր է ստացել: Հաջորդ երկու տարիներին Վերտհայմերն արել է երգչի ավելի քան 2,5 հազար լուսանկար:

 

Հայտնի է, որ 1958 թվականին լուսանկարիչն Էլվիս Փրեսլիին ճանապարհել է բանակ, որից հետո նրանք այլևս երբեք չեն հանդիպել:

Նույն շարքից