Մշակույթ 

Օրվա ծնունդը. Ստեփան Շաքարյան

Ծնվել է 1935թ. հոկտեմբերի 23-ին, Բաքվում: 1952թ. տեղափոխվել է Երևան: 1954թ. ընդուվել է ԵրևանիԿոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1956թ. Արամ Խաչատրյանի խորհրդով և հրավերով տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ, որից հետո` Լենինգրադի կոնսերվատորիա: 1964թ. ավարտել է ուսումը և վերադարձել Երևան: 1960-ականներին Երևանի Մշակույթի պալատին կից ստեղծել է առաջին «Պատանեկություն» խումբը:


Հայկական ջազի հիմնադիրներից մեկն է: 1965թ. երևանյան ջազային փառատոնի ժամանակ արժանացել է ոսկե մեդալի: Ստեղծել է ավելի քան 100 ջազային կոմպոզիցիաներ, որոնք ներգրավված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում: Նրա ստեղծագործությունները կատարում է Հայաստանի պետական ջազային, Հանրային հեռուստա-ռադիոընկերության էստրադային և ջազային նվագախմբերը, մի շարք այլ խմբեր:



Մշակել է հայկական ժողովրդական երգերը, որոնց տվել է ջազային շունչ: «Բինգյոլից մինչև Կանզաս սիթի» ստեղծագործությունը դարձավ հայկական ջազի ստանդարտ: Նրա սիմֆոնիաները և կոնցերտները կատարել են հայ և այլազգի բազմաթիվ կատարողներ: 1991թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր է:



2009թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը և պարգևատրվել ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: Նույն թվականին թողարկվել է նրա «Լուսինը սարերի վրա» ձայնասկավառակը, որը ներգրավվել է «Հայկական ջազ 70» ձայնասկավառակների հավաքածուի մեջ:

Նույն շարքից