Գրականության 2015 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևիչին՝ իր արձակի բազմաձայն հնչեցման ու տառապանքների և քաջության հավերժացման համար։
Այդ մասին հայտարարել է Շվեդիայի ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը։
Մրցանակի հանդիսավոր հանձնման արարողակարգը կանցկացվի դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում։ Սվետլանա Ալեքսիևիչը ռուսալեզու գրականության դասական գրող է։ Նա հեղինակ է «Պատերազմը չունի կանացի դեմք», «Ցինկի տղաներ» և այլ աշխատությունների։