Մշակույթ 

Նատալյա Պոդոլսկայան կորցրել է 5 հազար եվրո արժողության ժամացույցը

Սոչիում շարունակվում է «Նոր ալիք» երգի փառատոնը, որտեղ երրորդ մրցութային օրվան պատրաստվող մասնակիցներից բացի բեմ են դուրս գալիս նաեւ ռուսական էստրադայի աստղերը:

Երեկ փառատոնում  Նատալյա Պոդոլսկայայի հետ կատարված մի տհաճ միջադեպտեղի ունեցավ:

Երգչուհին կորցրել է իր թանկարժեք ժամացույցը, որը թողել էր հանդերձասենյակում՝ բեմ դուրս գալուց առաջ, գրում է ռուսական Super պորտալը:

Պոդոլսկայան միանգամից չէր նկատել կորուստը: Երգչուհին ձեռքից հանել էր թանկարժեք աքսեսուարը, երբ լուսանկարվում էր իր Instagram-ի էջի համար:

Ավելի ուշ՝ երբ հայտնաբերել էր կորուստը, նա բնականաբար անմիջապես զանգահարել էր մրցույթի կազմակերպիչներին: Բայց հանդերձասենյակում այլեւս ոչ մի ժամացույց չեն գտել, գրում է պորտալը:

Պոդոլսկայայի Chopard ժամացույցը զարդարված էր ադամանդներով ու մոտավորապես 5000 եվրո արժեր:

Նույն շարքից