Արդեն մի քանի ամիս է լուրեր են շրջում, որ աշխարհի թիվ մեկ սրտակեր Դի Կապրիոն հանդիպում է 24-ամյա մոդել Քելլի Ռորբախի հետ:
40-ամյա դերասանը մտադիր է մոտ ժամանակներս օրինականացնել նրա հետ իր հարաբերությունները, հայտնում է Hollywood Life -ը:
Նշվում է, որ դերասանը Քելլիին առաջարկություն է արել սեպտեմբերի 26-ին՝ Նյու Յորքի ռեստորաններից մեկում, ընթրիքի ժամանակ.
«Դա նույնիսկ նախապես ծրագրված չէր, պարզապես այդպես ստացվեց: Նրանք զրուցում էին ու գինի խմում, իսկ հետո Լեոն հանկարծ լռեց, նայեց նրան ու ասաց, որ ուզում է նրա հետ անցկացնել իր կյանքի մնացած օրերը: Քելլին ցնցված էր, բայց Լեոն նրան վստահեցրեց, որ լուրջ է խոսում: Ու այդ ժամանակ Քելլին համաձայնեց, ու ամեն ինչ ավարտվեց երկարատև համբույրով»,- գրում է պարբերականը` վկայակոչելով ինչ որ ինսայդերական աղբյուրին: