Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հարվածները ԻՊ դիրքերին կազմալուծել են գրոհայինների մարտունակությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբը, նշելով, որ ռուսական ռմբակոծիչների դիպուկ հարվածների արդյունքում ոչնչացվում է ահաբեկիչների ռազմակայաններն ու ռազմաստրատեգիական օբյեկտները:
Այս մասին հայտնել է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը: Դրա արդյունքում ԻՊ գրոհայինները մի շարք վայրերում արդեն լքել ե իրենց դիրքերը, կամ դադարեցրել հարձակողական գործողությունները: Ուստի այս ֆոնին սիրիական բանակը ռեալ հնարավորություն է ստացել անցնելու լայնամասշտաբ ռազմական գործողությունների ծավալմանը: