Ռուսաստանը Սիրիայում ԻՊ ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում բացի ինքնաթիռներից օգտագործում է նաեւ ուղղաթիռներ: Այս մասին հայտնել է ՌԴ ռամաօդային ուժերի ներկայացուցիչ գնդապետ Իգոր Կլիմովը, նշելով, որ ուղղաթիռները հիմնականում օգտագործվում են օդանավակայանի պաշտպանության ու փրկարարաորոնողական աշխատանքների համար:
Սիրիայում ներգրավված են մի-24 հարվածային ու Մի-8 տրանսպորտային ուղղաթիռները: Մի-24-ը հագեցած է գերժամանակակից հրթիռներով ու 30 միլիմետրանոց հրանոթով: Այս մասին հայտնել է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Ուղղաթիռը զարգացնում է ժամում 300 կմ արագություն ու թռչում 4,5 հզ մետր բարձրությամբ:
Միաժամանակ ուղղաթիռը հնարավորություն ունի թռչել հարթավայրային 4-5 մետր բարձրությամբ ու հիմնականում նախատեսված է հակառակորդի զրահատեխնիկայի ու հետեւակի ոչնչացման համար: