Մշակույթ 

Շվեյցարիան ճանաչվել է օտարերկրացիների համար աշխարհի լավագույն երկիրը

Շվեյցարիան համարվում է օտարերկրացիների բնակության համար լավագույն երկիրը: Դա են վկայում Expat Explorer-ի հարցման արդյունքները՝ գրում է MIGNews-ը:


Հարցմանը «մասնակցել են» 34 պետություն և տարածք:


Առաջին տասնյակում բացի Շվեյցարիայից՝ հայտնվել է միայն մեկ եվրոպական երկիր՝ Գերմանիան, որն զբաղեցրել է 4-րդ տեղը, 6-րդում Նոր Զելանդիան է, իսկ ահա 7 տեղեր հատկացվել են ասիական երկրներին:


Ահա և առաջին տասնյակը՝ Շվեյցարիա, Սինգապուր, Չինաստան, Գերմանիա, Բահրեյն, Նոր Զելանդիա, Թաիլանդ, Թայվան, Հնդկաստան, Հոնկոնգ:


Ասիայում ապրում են բարձր վարձատրվող մեծ քանակությամբ օտարերկրացիներ: Հարցման մասնակիցների 19 տոկոսը տարեկան վաստակում է 200 հազար դոլարից ավելի:

Նոր Զելանդիան լավագույնն է երեխաների դաստիարակության առումով, ինչպես նաև կլիմայի և գեղեցիկ բնության շնորհիվ: Կանադան հայտնի է թոշակառուների շրջանում: Իտալիայում և Մեծ Բրիտանիայում օտարերկրացիներն ավելի հեշտությամբ են հանդիպում իրենց սիրուն:

Նույն շարքից