Մշակույթ 

Apple-ի առաջին համակարգիչներից մեկն աճուրդի է հանվել

analitik.am

Աճուրդի է հանվել ամերիկյան Apple ընկերության առաջին համակարգիչներից մեկը, որը վաճառել է անձամբ Սթիվ Ջոբսը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Daily Mail-ին:

 

Ակնկալվում է, որ սարքը կկարողանան վաճառել ավելի քան 500 հազար դոլարով: Հնարավոր է, որ լոտի գինը կաճի նաև մինչև 1 միլիոն դոլար. նման զարգացման մասին է վկայում ընկերության մեկ այլ համակարգչի վաճառքը, որը վաճառվել էր 950 հազար դոլարով՝ կրկնակի գերազանցելով նախնական արժեքը:

 

Հնարավոր է, որ գնի կայացման վրա կազդի նաև այն փաստը, որ վաճառքի համար պատրաստված համակարգիչը միակ պահպանված սարքն է, որը Սթիվ Ջոբսը վաճառել է հաճախորդին հենց իր հարազատների ավտոտնակից:

 

«Ամեն ինչ սկսվել է Apple-1-ից և այս կոնկրետ սարքից»,- ասել է Էնդրյու Մակվինիշը՝ աճուրդների հարցերով Christie’s աճուրդի տան տնօրենը:

Նույն շարքից