Մշակույթ 

«Հայկ. փախուստ» ֆիլմը կցուցադրվի Մինսկի «Լիստոպադ» փառատոնում

Նոյեմբերի 7-ին մեկնարկում է Մինսկի  «Լիստոպադ»  միջազգային կինոփառատոնը, որի համար 2014-ը հոբելյանական է, և այս տարի տոնվելու է փառատոնի 20-րդ թողարկումը:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր  Հարություն Խաչատրյանը հրավիրված է ղեկավարելու  «Լիստոպադ» կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի միջազգային ժյուրին: «Հատուկ հյուր» բաժնում կցուցադրվի ռեժիսորի «Հայկ. փախուստ» ֆիլմը:

 «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի առաջին ֆիլմի՝ «Հայկ. փախուստ»-ի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ այս տարի Շվեյցարիայի Նյոն քաղաքի «Vision du Reel» կինոփառատոնում՝ ապրիլի 30-ին: Մինչ օրս ֆիլմը մասնակցել է շուրջ տասը միջազգային կինոփառատոների, այդ թվում ՝ Մոսկվայի, Եկատերինբուրգի, Թբիլիսիի վավերագրական ֆիլմերի «Cinedoc», Ալժիրի, Ժնևի միջազգային կինոփառատոներին: Կոսովոյի ՄԿՓ-ում «Հայկ. փախուստ» ֆիլմը, որ վավերագրական միջազգային մրցութային անվանակարգում էր առաջադրված, արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին:

«Հայկ.փախուստ» ֆիլմն ընտրվել է Տորինոյի ՄԿՓ-ի Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթին մասնակցելու համար: Տորինոյի կինոփառատոնն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 21-ից 29-ը:

 

 

 

 Ֆիլմն ընդգրկված է փառատոնի միջազգային մրցութային անվանակարգում:   «Vision du Reel»-ը վավերագրական կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակավոր փառատոներից մեկն է, որը հիմնադրվել է 1969-ին: Փառատոնի կազմակերպիչների ուշադրության կենտրոնում հեղինակային վավերագրական կինոն է, որը հեռուստատեսային մշակույթի գերիշխման դարաշրջանում օրեցօր հետին պլան է մղվում:   Նշենք, որ Հարություն Խաչատրյանի «Կոնդ» ֆիլմը 1988-ին նույն փառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ հիշատակմանը, իսկ «Սպիտակ քաղաք» ֆիլմը 1989-ին արժանացել է «Արծաթե սեստերցի» հեղինակավոր մրցանակին: 

 

Նույն շարքից