Մշակույթ 

Այսօր Ֆինլանդիայում նշվում է Շվեդական մշակույթի օրը

Չնայած Ֆինլանդիայում ազգությամբ շվեդ բնակչությունը կազմում է երկրի ընդհանուր բնակչության 6 տոկոսը՝ շվեդերենը երկրում համարվում է պետական լեզու:
 
Շվեդական մշակույթի օրը Ֆինլանդիայում նշվում է 1908 թվականից: Այս օրն անվանում են նաև «Դրոշի օր», քանզի օրենսդրությամբ որոշված տարածքներում այդ օրը բարձրացվում է Շվեդիայի պետական դրոշը:
 
Շվեդական մշակութային գործիչներից առավել հայտնի են գրողները, օրինակ` Աստրիդ Լինդգրենը:
 
Վերջինը հեղինակել է աշխարհահռչակ «Փոքրիկն ու Կարլսոնը» և «Երկարագուլպա Պեպպին» ստեղծագործությունները:
 
Պակաս հանրահայտ չէ նաև շվեդ գիտնական Ալֆրեդ Նոբելը` Նոբելյան մրցանակի հեղինակը:

Նույն շարքից