Մշակույթ 

ՀՀ ԱԳՆ-ն և թուրք հոդվածագիրը շարունակում են մեկնաբանել Ազնավուրի հարցազրույցը

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը դարձյալ մեկնաբանել է թուրքական պարբերականում տեղ գտած հրապարակումը, որը ներկայացվել էր որպես հարցազրույց աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրի հետ:

 

«Ընդունելով, որ հարցազրույց չի եղել, Օզերմանը որպես Ազնավուրի մայրիկի հարազատ քաղաքի խորհրդանիշ տրված հուշանվերը մատուցում է որպես մրցանակ»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Բալայանը:

 

 

ՍիվիլՆեթին հաջողվել է կապ հաստատել և զրուցել հարցազրույցի հեղինակ Էրքան Օզերմանի հետ, որը, սակայն, պատասխանելով կայքի ճշտող հարցին` արդյո՞ք հրապարակման մեջ տեղգտած մտքերն Ազնավուրն արտահայտել է հենց ճաշկերույթի ընթացքում, թե՞ դրանք ընդամենըթուրք հեղինակի ենթադրություններն են` հիմնված նախկինում շանսոնյեի արտահայտած մտքերիվրա, ասել է. «Ի՞նչ տարբերություն` գրածներս նրա մտքերն են: Ես կոլաժ եմ արել: Նա, իտարբերություն Հայաստանի իշխանությունների, մտահոգ է իր ժողովրդի ճակատագրով և հենցայս պատճառով էլ կողմ է հայ-թուրքական բարեկամությանը»:

 

 

Անդրադառնալով հրապարակման մեջ Ազնավուրի արտահայտած մտքին, թե իր մայրը թուրք է,Օզերմանը պարզաբանել է. «Ազնավուրը նկատի ուներ իր մոր` Թուրքիայի քաղաքացի, այսինքն`թուրքիացի լինելը, քանի որ Թուրքիայում անկախ էթնիկ ծագումից` բոլոր բնակիչները համարվումեն թուրք»:

 

Օզերմանը նաև ՍիվիլՆեթին է տրամադրել լուսանկարներ՝ Ազնավուրի հետ իրենց հանդիպումից, որտեղ երևում է, որ Ազնավուրն ընդունել է մրցանակը: ՀՀ ԱԳՆ-ն, սակայն, դեսպանի ձեռքի այդ իրը բնութագրում է որպես հուշանվեր՝ Ազնավուրի մայրիկի հարազատ քաղաքից:

 

Ի դեպ, երեկ Թուրքիայում կայացել է «Ոսկե սոսի» մրցանակաբաշխությունը, և «Միլլիյեթ» թերթի կայքում հրապարակված լուսանկարում երևում է, որ մյուս մրցանակակիր արվեստագետների ձեռքում ևս նույն պարգևն է՝ Սոսի ծառի խորհրդանիշով:

 

Նույն շարքից