Մշակույթ 

Թեյլոր Սվիֆթը ընդհատում է երաժշտական կարիերան

Արդեն մոտ մեկ տարի է անցել, երբ Թեյլոր Սվիֆթը ներկայացրել է իր նոր՝ «1989» ալբոմը:  Այդ ընթացքում երգչուհին ստացել է ամենատարբեր մրցանակներ, համաշխարհային շրջագայության շրջանակներում տվել հսկայական թվով համերգներ:

Թեյլորի ալբոմն առաջին տեղն է զբաղեցրել Billboard չարթում և ռեկորդային է եղել 2002 թվականից, այն դարձել է ամենավաճառվողն աշխարհում: Եվ հիմա նա պատրաստվում է ընդհատել կարիերան:

«Կարծում եմ՝ ես պետք է մի քիչ հանգստանամ: Ես պատրաստվում եմ զբոսնել ընկերներիս հետ, նոր երգեր գրել: Ես շատ եմ ուզում լինել ընտանիքիս հետ և թողնել, որ հոգիս և ուղեղս ուշքի գան»,- ասել է Սվիֆթը, փոխանցում է  Gazeta-ն:

Նույն շարքից