Պաշտպանության նախաևարության վարչության փոխանցմամբ՝ Լոռու մարզի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Վահան Մովսիսյանը քացախ է խմել ու թունավորվել, ինչի հետևանքով ներկայումս գտնվում է հիվանդանոցում:
Տեղի ունեցածի առթիվ Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում կատարվում է նախաքննություն:
Զինվորը այժմ գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում: