Մշակույթ 

«Աստղային պատերազմներ»-ի հաջորդ մասը կկոչվի «Ուժի զարթոնք»

Ֆիլմը  էկրաններին կհայտնվի 2015 թվականի դեկտեմբերի 18-ին: Բրիտանական ԶԼՄ-ի տեղեկացմամբ՝ ֆիլմը մինչ օրս պայմանականորեն կոչվում էր «Աստղային պատերազմներ մաս 7»: Ֆիլմի նկարահանման իրավունքը պատկանում է Walt Disney ընկերությանը, որն էլ տեղեկացրել է ֆիլմի նոր անվան մասին: «Ուժի զարթոնք»-ի նկարահանումները, որոնք տաղավարային տարբերակով էին, արդեն ավարտվել են: Մոնտաժային և մշակման աշխատանքների համար էլ նախատեսված է մոտ մեկ տարի: Այս ֆիլմում գործողությունները կծավալվեն «Աստղային պատերազմներ»-ի 6-րդ մասի ավարտից 30 տարի անց:  «Ուժի զարթոնք»-ի  ռեժիսորը Ջեյ Ջեյ Աբրամսն է:

Նույն շարքից