Ռազմական 

«Ալ-Քաիդան» սրբազան պատերազմ է հայտարարել Սիրիայում գտնվող ռուս զինվորականներին

Նորվեգական Verdens Gang պարբերականի փոխանցմամբ՝ «Ալ- Քաիդան» տեսաուղերձ է տարածել, որում ջիհադ է հայտարարել Սիրիայում պատերազմող ռուսաստանցիներին։ Հաղորդվում է, որ «Ալ Քաիդայի» խմբավորումներից մեկը խոստացել է Սիրիայից հայրենիք ուղարկել ռուս զինվորականների դագաղները։

Տեսանյութում երևում է, որ խոսում է «Ալ-Քաիդայի» մեջ մտնող «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման դաշտային հրամանատարներից մեկը, ով Սիրիայում մասնակցում է ռազմական գործողությունների։

24-ամյա Աբդու Ուբայդա ալ-Մադանին ռուսերենով հայտարարել է, որ պատրաստ է մարտնչել ռուս զինվորների դեմ. «Մենք՝ մոջահեդներս, տասնյակ հազարավոր մոջահեդներ, պատրաստ ենք մեր կյանքը տալ հանուն մեր նպատակի։ Իսկ արդյոք ռուս զինվորները պատրա՞ստ են մահանալ Պուտինի կապրիզի ու էգոիզմի համար։ Եթե նրանք եկել են, մենք նրանց կհիշեցնենք Աֆղանստանը, թե որքան ամոթալի հեռացան այնտեղից։ Ձեր որդիները, ձեր հարազատները տուն կվերադառնան սպանված, որովհետև նրանք այստեղ եկել են որպես զավթիչներ և այստեղից կհեռանան որպես զավթիչներ»։

Նույն շարքից