Մշակույթ 

Օրվա ծնունդը. Ալեն Դելոն

Ֆրանսիացի հայտնի կինոդերասան, պրոդյուսեր, ռեժիսոր և գործարար: Միլիարդների կարողության և հսկայական անշարժ գույքի տեր: Շամպայնի, ակնոցների, տղամարդու հագուստի, օծանելիքի և դիմահարդարման պարագաների արտադրության հիմնադիր և սեփականատեր: Էլիտար ձիերի բուծարանի հիմնադիր: Գեղանկարների, զենքի և արվեստի այլ գործերի հավաքածուների տեր: Բազմաթիվ սերունդների համար Ալեն Դելոնը մոլորակի ամենագեղեցիկ տղամարդկանցից է, որ երբևէ հայտնվել է էկրաններին: Կինոյում նա քիչ կերպարներ չի կերտել, հաճախ նա կերտել է հենց ինքն իրեն:  Ալեն Դելոնը ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 8-ին: Նրա ծնողների ամուսնությունը հաջող չէր: Հայրը լքել էր ընտանիքը տղայի ծնունդից անմիջապես հետո, իսկ մայրն աշխատում էր դեղատանը` հազիվ պահելով ընտանիքը: Որոշ ժամանակ անց Ալենը տեղափոխվում է բարեկամների մոտ, իսկ երբ մայրն ամուսնանում է երկրորդ անգամ, վերադառնում է մոր մոտ: Մոր երկրորդ ամուսինը, ով մսավաճառ էր, ստիպում էր խորթ որդուն օրերով միս կտրատել: Նա Ալենին սարսափելի երեխա էր կոչում: Դրա համար պատճառներ կային: Տղան շատ վատ էր սովորում և հաճախ բաց էր թողնում դասերը: Տարիներ անց Դելոնը դժվարությամբ էր կարողանում հաշվել, թե քանի դպրոց է փոխել: Սարսափելի վարքի համար նրան դուրս էին հանում ցանկացած դպրոցից: Ալենի հետաքրքրությունները կազմում էին հեծանիվը և բռնցքամարտը: Դելոնը հետագայում ասում էր. «Սարսափելի երեխան շատ դժբախտ երեխան է»: 



Արդեն 60-ականների սկզբին Դելոնը ֆրանսիական կինոյի ամենաշատ վարձատրվող դերասանն էր: Այդ ժամանակ արդեն նա ամեն ֆիլմի համար 100 միլիոն ֆրանկ էր ստանում: Կոմերցիոն հաջողության ցանկությունը ստիպում է Դելոնին զբաղվել ռեժիսորությամբ, հետագայում նաև պրոդյուսերությամբ: Դելոնը նկարել է ավելի քան քսան ֆիլմ, որոնցից շատերը հսկայական կոմերցիոն հաջողություն են ունեցել:  Գրեթե ոչ մի կրթություն չունենալով` Դելոնը հաջողության է հասել ոչ միայն էկրանին, այլև ռեժիսուրայում: Տաղանդն ու գումարների անսահմանափակությունը թույլ տվեցին նրան զբաղվել նաև բիզնեսով: Դելոնի կյանքի այդ կողմի մասին քիչ բան է հայտնի, քանի որ նա չի սիրում խոսել իր ձեռնարկատիրական գործունեության մասին: Սակայն այն, որ նա համարվում է Եվրոպայի ամենահարուստ մարդկանցից մեկը, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում:

 


Նույն շարքից