Ռազմական 

Իրանը ողջունել է Սիրիայում ԻՊ խմբավորման դեն Ռուսաստանի հակաահաբեկչական գործողությունները

Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունը ներկա փուլում առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի համար։ Այդ մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը։

Դիվանագետը հավելել է, որ Թեհրանն ու Մոսկվան մշտապես խորհրդակցությունների մեջ են Սիրիայում ԴԱԻՇ-ի ակտիվացման ու տարածաշրջանի երկրների համար ահաբեկչական խմբավորման գործունեության հնարավոր հետևանքների մասին։

Նույն շարքից