Մշակույթ 

Իրանը հրաժարավել է մասնակցել Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդեսին Սալման Ռուշդիի պատճառով

Իրանի իշխանությունները հրաժարվել են մասնակցել Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին  սկանդալային «Սատանայական բանաստեղծություններ» գրքի հեղինակ անգլիացի գրող Սալման Ռուշդիի միջոցառմանը մասնակցելու պատճառով: Այս մասին գրում է Newsru.com կայքը:

Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ մշակույթի նախարարությունը քննադատել է կազմակերպիչների՝ Սալման Ռուշդիին հրավիրելու որոշումը: Իրանը նաև կոչ է արել իսլամական մյուս պետություններին հետևել իր օրինակին:

Հարյուրավոր իրանցի հրատարակիչներ, որպես կանոն, մասնակցում էին ամենամյա ցուցահանդես-տոնավաճառին:

Իրանի մշակույթի նախարարության հայտարարության մեջ նշել են, որ Ռուշդիի «Սատանայական բանաստեղծություններ»-ը ուղղակիորեն կամ անուղղակիորեն վիճարկում են իսլամական համոզմունքները և հայացքները:

«Սատանայական բանաստեղծություններ» գիրքը Իրանում արգելված է 1988 թվականից, քանի որ շատ մուսուլմաններ այս ստեղծագործությունը համարում են սրբապղծություն:

Նույն շարքից