Մշակույթ 

Բեյոնսեն, Ռիհաննան, Քանյե Ուեսթը, Ֆարել Ուիլյամսը և Ջեյ Զին դատի են տվել ֆրանսիական բրենդին

Երաժշտական աշխարհում 5 աշխարհահռչակ անուններ՝ Բեյոնսեն, Ռիհաննան, Քանյե Ուեսթը, Ֆարել Ուիլյամսը եւ Ջեյ Զին որոշել են դատի տալ Eleven Paris-ին, հայտնում է Dailymail-ը:

Ֆրանսիական բրենդը վերջերս մարզաշապիկների շարք է վաճառքի հանել, որոնց վրա պատկերված են վերոնշյալ աստղերի անուններն ու պատկերները, սակայն նրանցից թույլտվություն չի խնդրել:

Աստղերն արդեն անհրաժեշտ փաստաթղթերը փոխանցել են Նյու Յորքի դատական ատյան՝ նշելով, ընդհանուր առմամբ, հեղինակային իրավունքի 58 խախտման մասին:

Աստղերի փաստաբանները հայտարարում են, որ իրենք զգուշացրել են ֆրանսիական բրենդին, բայց վերջինս շարունակել է վաճառել իր արտադրանքը:

2D3607BE00000578-3265573-image-m-99_1444338346073 2D3607CA00000578-3265573-image-a-82_1444338219075 2D36082E00000578-3265573-image-m-103_1444338403337 2D36212300000578-3265573-image-m-80_1444338140304 2D36212700000578-3265573-image-a-81_1444338155357 25366

Նույն շարքից