Apple ընկերությունը գրող Ջոան Ռոուլինգի հետ համատեղ թողարկել է Հարի Փոթերի մասին բոլոր 7 գրքերի ինտերակտիվ տարբերակը: Դրանցում կլինեն նաև մոտ 200 նկարազարդումներ, անիմացիոն պատկերներ և հեղինակային մեկնաբանություններ: Այս մասին հայտնում է Ferra-ն:
Գրքի նոր տարբերակում կլինի նաև «տարածք երևակայության համար»: Օրինակ՝ ընթերցողները կկարողանան ընտրել համապատասխան բանալի փիլիսոփայական քարի որոնումներում կամ կկարողանան մասնակցել քվիդդիչի ինտերակտիվ մրցումներին: