Մշակույթ 

Ֆրանսիայում կանցկացվի Հայաստանի և Վրաստանի հնագիտության թեմայով սեմինար

analitik.am

Ֆրանսիայի Էքս ան Պրովանս քաղաքում Միջերկրածովյան միջնադարյան և ժամանակակից հնագիտության լաբորատորիան նոյեմբերի 12-ին կանցկացնի սեմինար՝ «Միջնադարյան Հայաստանի և Վրաստանի հնագիտությունը և արվեստը» թեմայով, գրում է apsny.ge-ն՝ Nouvelles d'Arménie-ին հղումով։

 

Ութ մասնագետներ կներկայացնեն իրենց աշխատանքների արդյունքները և ուսումնասիրությունների որոշ հեռանկարային ուղղությունների վերաբերյալ կարծիքներ։ Կընդգծվի վիմագրական աղբյուրների կարևորությունը հուշարձանների ուսումնասիրման համար։

 

Կլուսաբանվի Կիլիկիայի արվեստի քիչ լուսաբանված ոլորտը՝ կրոնական ճարտարապետությունը։ Կքննարկվի վերականգնման մեթոդաբանությունը։

 

Նույն շարքից