Մշակույթ 

Օրվա ծնունդը. Լյուդմիլա Գուրչենկո

analitik.am

Լյուդմիլա Գուրչենկո ծնվել է  1935 թ. նոյեմբերի 12 Խարկովում: 

 

Կինոյի հայտնի դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի։ Առաջին կինոնկարը, որտեղ նա հանդես է եկել, 1956 թ. Յան Ֆրիդի «Ճշմարտության ուղի»-ն էր, սակայն իսկական փառքի նա արժանացավ Էլդար Ռյազանովի «Կառնավալային գիշեր» կինոնկարում Լենա Կռիլովայի դերը մարմնավորելուց հետո։


Նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմում, այդ թվում՝ «Կայարան երկուսի համար», «Մեխանիկ Գավրիլովի սիրելի կինը», «Սիբիրիադա», «Սեր և աղավնիներ» և այլն։ Վերջին շրջանում նա աշխատում էր թատրոնում, գրում ինքնակենսագրական գրքեր։


Մահացել է 2011թ. մարտի 30-ին Մոսկվայում:

Նույն շարքից