Ռազմական 

ԻՊ զինյալները Իրաքում առեւանգել են Քիրքուք քաղաքի 200 խաղաղ բնակչի

ԻՊ ահաբեկիչները պատանդ են վերցրել Իրաքի Քիրքուք շրջանի ավելի քան 200 բնակչի, Իրաքի կառավարական ուժերի հետ նրանց համագործակցության պատճառով: Այդ մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը:

«Ծայրահեղականներն առևանգվածներին մեղադրել են քրդական «Փեշմերգա» ինքնապաշտպանության ուժերին, «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» աշխարհազորայիններին և Իրաքի անվտանգության մարմիններին ԴԱԻՇ-ի գտնվելու վայրի մասին տեղեկություններ հաղորդելու մեջ»,- մեջբերում է գործակալությունը:

Շաբաթվա սկզբում Իրաքի զինված ուժերն աշխարհազորայինների հետ ձեռնարկել են Քիրքուքում ԴԱԻՇ-ի դիրքերի վրա նոր հարձակում և ծանր մարտերի արդյունքում վերականգնել են մոտ 50 գյուղերում իրենց վերահսկողությունը:

Նույն շարքից