Մշակույթ 

Երգիչ երգչուհիները հանդես են եկել «Վեհը և ընկերները» համերգային ծրագրով

analitik.am

Նոյեմբերի 12-ին, Դավթաշեն վարչական շրջանում «ՎԵՀ» բարեգործական երիտասարդական հիմնադրամը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի հետ համատեղ իրականացրեց ուսանողության և գիտելիքի օրվան նվիրված տոնական համերգ:

Համերգին մասնակցեց Անահիտ Շահբազյանը, Վլադիմիր Պողոսյանը, Վիգեն Ահարոնյանը, Արմեն Դալլաքյանը, Հասմիկ Խաչատրյանը, Կարինե Գևորգյանը, Արմեն Հովհաննիսյանը, Սոնա Գյուլխասյանը, Էլինա Չոլախյանը, Արման Սիմոնյանը, Ռոբերտ Ավալյանը, Դիանա Հովակիմյանը, Տաթև Սուսունյանը, Սյուզի Մովսեսյանը, «Տարոնցիներ» պարային համույթը, «Էլ Մար» կինոստուդիայի սաներ Ալբերտ Ղազարյանը և ռադիոհաղորդավարուհի Անկան:

«Պետության զարգացման գործընթացում մեծապես կարևորվում է ուսանողների դերը, քանի որ բանիմաց, կիրթ ու բարձր արժեքների վրա հիմնված ուսանողներն են մեր երկրի ապագան»,-ասաց ՎԵՀ-ի տնօրեն Մայ Անուշավանյանը:


Միջոցառման նպատակն էր բարձրացնել գիտության կարևորության գիտակցումը հասարակության մեջ և ամբողջ աշխարհում:

«Առանց երիտասարդների մասնակցության, առանց նրանց ուժի և եռանդի անհնար կլինի արդյունավետ լուծում տալ պետության առաջ ծառացած շատ խնդիրների»,-ավելացրեց հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարինե Գևորգյանը:


«ՎԵՀ» հիմնադրամը շնորհավորում է ուսանողներին գալիք տոնի առթիվ, և շնորհակալություն հայտնում իր կողքին կանգնած բոլոր երգիչ-երգչուհիներին:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ը ուսանողների միջազգային օրն է, որի առթիվ Վերածննդի երիտասարդներ հիմնադրամը Երևանի տարբեր վարչական շրջաններում իրականացնում է տոնական համերգներ:
Մեկնարկը տրվեց Դավթաշեն վարչական շրջանում, կշարունակվի Նոր- Նորքում, Ավանում, Շենգավիթում:

Նույն շարքից