Ռազմական 

Ռուսաստանի օդուժը ոչնչացրել է ԻՊ խմբավորման 29 հենակետ

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները անցյալ մեկ օրվա ընթացքում Սիրիայում մարտական թռիչքներ իրականացնելիս ոչնչացրել են «Իսլամական պետության» 29 դաշտային ճամբար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովին։

«Մեր ավիախմբի գործողությունների արդյունքում մեկ օրում ոչնչացվել է գրոհայինների 2 հրամանատարական կետ, Համա նահանգում զինամթերքի մեկ պահուստ, ահաբեկիչների 29 դաշտային ճամբար»,- ասել է Կոնաշենկովը։

Մասնավորապես Սու-24Մ ռմբակոծիչները Հալեպի  նահանգում հարվածներ են հասցրել իսլամիստների դիրքերին, որտեղ եղել են տարբեր սարքավորումներով հագեցած կրակակետեր, ականանետ հրետանիներ եւ սպառազինությունների ու սննդամթերքի պահեստներ։

Նույն շարքից