Նոյեմբեի 15-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա բացման արարողությունը և կցուցադրվի «ՌեԱնիմանիա» 6-րդ կինոփառատոնում լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ ճանաչված «Տղան և աշխարհը» ֆիլմը:
Նոյեմբերի 16-ին կցուցադրվեն մրցանակների արժանացած կարճամետրաժ ֆիլմերը և ֆրանսիական լավագույն անիմացիոն ստուդիաներից մեկի՝ «Ֆոլիմաժի» արտադրության «Փարիզցի կատուն» ֆիլմը: Առանձին ծրագրերով կներկայացվեն հայկական անիմացիայի պատմության լավագույն նմուշները:
Նոյեմբերի 17-ից՝ մեկ շաբաթ շարունակ կցուցադրվեն «ՌեԱնիմանիա»-ի այս տարվա մրցութային կարճամետրաժ և ավարտական ֆիլմերի ծրագրերը: Փառատոնն այս տարի անցկացվեց հոկտեմբերի 25-ից 31-ը Երևանում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: