Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիացի զինվորականներն ամբողջությամբ ազատագրել են Կին հովիտը, որը գտնվում է Իդլիբից 25 կիլոմետր հեռավորության վրա և մինչ այդր «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման վերահսկողության ներքո էր։
Այդ մասին հայտարարել է սիրիական բանակի քաղաքական ղեկավարման տեղեկատվության բաժնի պետ, բանակի գեներալ Սամիր Սուլեյմանը։ Նրա խոսքերով՝ Համա նահանգի հյուսիսում ընկած այդ հովտում մոտ 10 բնակավայր կա, որոնք ազատագրվել են զինյալներից։
Սուլեյմանը հավելել է, որ մի շարք քաղաքներում հայտնաբերվել է ստորգետնյա անցքերի ցանց, որոնցում դեռ կարող են գտնվել զինյալներ։