Մշակույթ 

Շառլ Ազնավուրի՝ Երեւանին նվիրված տոնական համերգը Մարզահամերգային համալիրում

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի բեմում հոկտեմբերի 10-ի երեկոյան ընթանում է աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի համերգը։

Սա յուրահատուկ համերգ է այն իմաստով, որ այն նվիրված է յուրահատուկ իրադարձության. այս օրերին Երեւանն ընդունում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երկրների արտգործնախարարների համաժողովը, որին  մասնակցելու համար Երեւանում են հավաքվել ֆրանկոֆոն երկրների տասնյակ պատվիրակություններ։

Սկզբից նա կատարել է «A Paris» երգը, ապա հայերենով ողջունել հանդիսատեսներին: Այնուհետ իրեն բնորոշ, մտերմիկ ոճով Ազնավուրը շարունակել է համերգը՝ մերթընդմերթ երգերն ընդմիջելով հանդիսատեսի հետ զրույցով:

Շառլ Ազնավուրի նախորդ այցը տեղի է ունեցել այս տարվա ապրիլին, երբ Հայաստանն ու ողջ առաջավոր մարդկությունը նշում էին 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակը։ Ներկայիս այցելության ընթացքում շանսոնիեին ուղեկցում է նրա որդին՝ Նիկոլյա Ազնավուրը։

Նույն շարքից