Հայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը հայտնել է Օթելոյի դերը խաղալու ցանկություն Շեքսպիրի պիեսում:
Այս մասին տեղեկացնում է www.mirror.co.uk-ը: Նա ասել է, որ լրջորեն է մոտենում դերասանի կարիերային:
«Թատրոնում խաղալը դժվար կլինի, ես կցանկանայի սկսել հեռուստաեսությունից: Կոնկրետ չգիտեմ որ դերը կուզեի խաղալ, բայց ավելի շատ նախընտրում եմ Օթելոյի կերպարը»,-ասել է բռնցքամարտիկը:
Վերջինս նկարահանվել է 55 ֆիլմում, բայց միշտ ինքն իրեն է ներկայացրել: