Գիտություն 

BMW-ի աշխատակիցները նոր մեքենաները կփորձարկեն Google Glass ակնոցների օգնությամբ

BMW ընկերության գործարանի բանվորները, ովքեր զբաղվում են նախասերիական ավտոմեքենաների ստուգմամբ և փորձարկմամբ, ստացել են Google Glass ակնոցներ։ Այդպիսով՝ ընկերությունը մտադիր է բարձրացնել ինժեներների հետ աշխատակիցների փոխգործակցության արագությունն ու որակը, գրում է comments.ua-ն։

 

BMW-ի ներկայացուցիչները նշում են, որ երբեմն փորձարկողների զեկույցները ոչ այնքան պարզ են լինում, ինչի պատճառով վերամշակման գործընթացը կամ անսարքությունների ուղղումը դանդաղում է։

 

Google Glass ակնոցների միջոցով աշխատակիցները կկարողանան իրական ժամանակի ռեժիմում լուսանկարել և նկարահանել, որպեսզի կցեն դա իրենց զեկույցին և ներկայացնեն ինժեներներին։

Նույն շարքից