Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 11-ին, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության հինգ անդամ է զոհվել, ևս հինգը վիրավորվել՝ բրիտանական ուղղաթիռի վթարի ենթարկվելու հետևանքով:
Վթարը տեղի է ունեցել Քաբուլում ՆԱՏՕ-ի առաքելության գրասենյակի մոտ ուղղաթիռի վայրէջքի ժամանակ։
«Դեպքի մանրամասները հետաքննվում են, բայց մենք կարող ենք հաստատել, որ դա դժբախտ պատահար էր»,- հայտնել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։