Գիտություն 

Համակարգիչները կարող են վիրուսով «վարակվել» էլեկտրոնային սիգարետից

analitik.am

reddit պորտալի օգտատերերից մեկը պնդում է, որ համակարգիչը կարող է վնասակար ծրագրով «վարակվել» էլեկտրոնային սիգարետից, որը սարքի տերը ծխում է: Նրա խոսքով՝ խոշոր կորպորացիայի թոփ-մենեջերը տուժել է տվյալների արտահոսքից:

Վնասակար ծրագրի աղբյուրը, որով իրագործվել է կիբերհարձակումը, երկար ժամանակ փնտրում էին: Եվ ահա, պարզվել է, որ վիրուսի աղբյուրը եղել է էլեկտրոնային սիգարետը, որը լիցքավորվել է համակարգչից USB-պորտի միջոցով՝ գրում է Daily Mail-ը:

Համացանցում Jester կեղծանունով հայտնի ցանցահենը դեռևս մարտին զգուշացնում էր, որ համակարգչային վիրուսները կարող են փոխանցվել արտաքինից անվնաս կենցաղային իրերի և սարքերի, հատկապես այսպես կոչված՝ գրասենյակային խաղալիքների միջոցով, որոնք միանում են USB-ի:

TrendMicro ընկերության անվտանգության հարցերով խորհրդատու Ռիկ Ֆերգյուսոնն այդ պատմությունն անվանել է լիովին արժանահավատ: «Վնասակար ծրագրերը փոխանցվում են էլեկտրոնային ֆոտոշրջանակների, երաժշտական փլեյերների և նման սարքերի միջոցով»,- Guardian թերթին տված հարցազրույցում ասել է նա: Պարզվել է՝ USB-չիպերը բոլորովին պաշտպանված չեն վերածրագրավորումից և անազնիվ նպատակներով կիրառումից: Վտանգավոր է նաև այն, որ նույն USB-պորտ, որպես կանոն, օգտագործվում է շատ տարբեր սարքեր միացնելու համար:

Նույն շարքից