Գիտություն 

Samsung-ը ստեղծել է համակարգչային նոր մկնիկ հաշմանդամների համար

 Այն աշխատում է օգտագործողի աչքերի շարժով: Նորույթը,որը ստացել Eyecan+ անվանումը, թույլ է տալիս տեքստեր հավաքել  և կատարել նաև մի շարք գործողություններ:  Այն  ակնոցների վրա դրվող սարքավորում է, որի օգնությամբ հաշմանդամները կարող են շարժել կուրսորը էկրանի վրայով և բացել էկրանի պատուհանները: Հաջորդ  տարում Samsung-ը մտադիր է հաշմանդամներին նվիրաբերել 100 հատ Eyecan+ մկնիկներ:

 

Առաջին Eyecan+  մկնիկը արտադրվել է 2011թվականին,  իսկ այս նոր տարբերակը կարժենա 45դոլար:

Նույն շարքից