Գիտություն 

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ

analitik.am

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հանդիպել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների՝ ապագա քաղաքագետների և դիվանագետների հետ, տեղեկացնում է ԱԺ փոխնախագահի աշխատակազմը:

ԱԺ փոխնախագահը պատասխանել է ուսանողների բազմաբնույթ հարցերին, որոնք առավելապես վերաբերել են ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության առանցքային հարցերին, սոցիալ-տնտեսական իրավիճակին և զարգացման միտումներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին և 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից սպասելիքներին և այլն:

Ուսանողներին հետաքրքրող հարցերից եղել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, որին ի պատասխան Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ կարգավորմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափով: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի:

Ի պատասխան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների վերաբերյալ հարցի՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ ոգեկոչման միջոցառումներ են կազմակերպվելու և մեր երկրում, և նրա սահմաններից դուրս: Մասնավորապես, Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարների ցուցադրություններ են կազմակերպվելու Կիպրոսի, Հունաստանի և Չեխիայի խորհրդարաններում:

Նրա գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և ժխտողականության դեմ պայքարըշարունակելու է մնալ երկրի արտաքին քաղաքական կարևորագույն հարցերից մեկը, ինչը նպատակ ունի ոչ միայն վերականգնել պատմական ճշմարտությունը, այլև կանխել հնարավոր նման ոճրագործությունները:

ԱԺ փոխնախագահն ուսանողների խնդրանքով խոսել է նաև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացից և Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցությունից: Այս համատեքստում նա նշել է այն դրական միտումները, որոնք արդեն իսկ նկատելի են՝ գազի սակագնի պահպանում, ադամանդագործության զարգացում, արտահանման ծավալների մեծացում, շուրջ 170 միլինոնանոց շուկայի հնարավորություն:

Նույն շարքից